Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորդորում էի, որ չկրակեր: Ասացի մի կրակի՝ քեզ ոչ մի բան չի պատահի». Սմբատ Բարսեղյանը՝ Արթուր Վանոյանի մասին

Դեկտեմբեր 11,2019 14:50

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր՝ Մեսրոպ Մակյան) դեկտեմբերի 11-ին անցկացվեց «Սասնա ծռերի» զինված խմբավորման գործով հերթական դատական նիստը:

Շարունակվեց ամբաստանյալների հարցաքննությունը։ Դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ Բարսեղյանը մեղադրվում է ոստիկաններ Արթուր Վանոյանի եւ Յուրի Տեփանոսյանի սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում:

Նա հայտարարեց, որ իշխանությունները զավթել էին երկիրը, կատարել մի շարք դավաճանություններ. «2012-ի խորհրդարանական ընտրություններին մեզ ասացին, որ պետք է բոլորդ ընտրեք ՀՀԿ-ին: Իհարկե, գրեթե բոլորը չէին ուզում, բայց վախենալով չպատասխանեցին հարցին՝ ընդամենը երկու-երեք հոգի պատասխանեցին՝ ոչ: 2012-ին էլ կայազորի տարածքից ևս զորքը դուրս է բերվել: Դա ևս պետական դավաճանություն է: Վերջին հանգրվանը եղավ ապրիլյան քառօրյան, որի ժամանակ հենց իշխանությունը զավթած անձինք սպանեցին 136 զինվորի»:

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հարցրեց՝ ինչպե՞ս տեղի ունեցավ Արթուր Վանոյանի հետ հանդիպումը, կոնկրետ ի՞նչ եք ասել ձեզ հանդիպած ոստիկանին, նրա ո՞ր ձեռքում էր ատրճանակը, ի՞նչ դիրքում էր, ձե՞ր որ ձեռքում և ի՞նչ դիրքում էր ինքնաձիգը, նրա կրակոցից հետո ձեր գործողությունները որո՞նք էին, Սմբատ Բարսեղյանը պատասխանեց. «Կոնկրետ մեկհարկանի շենքի գլխավոր մուտքի լայն միջանցքի վերջից նեղ միջանցքից գալիս էր ինքը, կանգնած էի ես լայն միջանցքի վերջում: Հորդորում էի, որ չկրակեր: Ասացի մի կրակի՝ քեզ ոչ մի բան չի պատահի, մի կրակի, ինքը պատասխան չհնչեցրեց, շարունակում էր կրակել, որից հետո գնացել եմ դեպի լայն միջանցքի հետնամաս, որն էլ արդեն իրենց տեսանելի չէր, նաև ինձ տեսանելի չէր իր գտնվելու վայրը և կրակել եմ պատի ուղղությամբ: Հենց գլխավոր միջանցքի վերջին պատի ուղղությամբ եմ կրակել: Ես իրեն, որ ամենասկզբից տեսել եմ, ինքը վազելով գալիս էր վրաս, որ ասում էի մի կրակի, քեզ ոչ մի բան չի լինի, տվյալ պահին ինքը մոտենալուց հետո նստած դիրքից էր կրակում, իմ զենքի դիրքը եղել է կրկին պատրաստ դիրքում: Կարող էի կրակել»:

Տիգրան Եգորյանը հարցրեց՝ ինչո՞ւ չէիք կրակում, Սմբատ Բարսեղյանը պատասխանեց. «Չէի կրակում, որ չզոհվեր, նույնիսկ էն դեպքում, երբ ինքը կրակում էր ձեր վրա, այո: Երբ շրջվեցի ու կրակեցի, ինքն իմ տեսադաշտում չէր»:

Հարցին՝ ձեր և Վանոյանի կրակոցներից այլ կրակոցներ եղե՞լ են, ասաց՝ հնարավոր է:

Հարցին՝ Վանոյանը քանի՞ անգամ է կրակել, Սմբատ Բարսեղյանը պատասխանեց՝ չի կարող ասել, չի հաշվել. «Մեր կրակոցից հետո դադարեց կրակոցը, մի որոշ ժամանակ անց հարցրին՝ մի կրակի, քեզ ոչ մի բան չի պատահի, այդ կոչերը հնչեցին»:

Հարցին՝ վիրավորումից հետո ի՞նչ եք եղել, Սմբատ Բարսեղյանը պատասխանեց. «Չեմ կարող տոչնի հիշել, բայց կանգնած եմ մնացել, ո՞նց կմնայի, բայց երևի ընկել եմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031