Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են Ձմեռ Պապիկից խնդրել հայրենի քաղաքական եւ պետական գործիչները Առնետի տարում

Դեկտեմբեր 29,2019 16:35 Share

Նաիրա Զոհրաբյան. «Ձմեռ Պապիկից խնդրել եւ խնդրելու եմ, որպեսզի մարդու իրավունքների հետ կապված մեր երկրում խնդիրները մի քիչ թեթեւանան, որ 2020 թվականին ես ստիպված չլինեմ իմ ամբողջ օրը, ինչպես 2019-ին, անցկացնել քրեակատարողական հիմնարկներում, մանկատներում, գիշերօթիկներում, բռնության ենթարկված կանանց ապաստարաններում, որ այդ ժամանակը ես անցկացնեմ իմ ընտանիքում, իմ սիրելի, իմ հարազատ մարդկանց հետ»:
Արսեն Բաբայան. «Ձմեռ Պապիկին խնդրել եմ, որ մեզ բերի բարություն, ինչի կարիքը, հատկապես հիմա շատ ունենք»:
Զարուհի Բաթոյան. «Իմ Ձմեռ Պապիկը միշտ ես եմ եղել: Ինձնից խնդրել եմ չկորցնել կապը սիրելի մարդկանց հետ, շարունակել սիրել կյանքը, մարդկանց, մեր երկիրը: Կյանքում Ձմեռ Պապից բան չեմ ուզել, այ քեզ բան, նոր պարզեցի ոնց-որ»:
Բաբկեն Թունյան. «Եթե կարող է, թող խաղաղություն, առողջություն, բարեկեցություն ու երջանկություն բերի բոլորիս ընտանիքներին ու երկրին: Եթե չի կարող, թող փողը տա, մենք մի բան կանենք»:

Դավիթ Անանյան. «Խնդրել եմ երազելու եւ դրանք իրականություն դարձնելու անսպառ էներգիա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031