Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները և ուղևորը հոսպիտալացվել են. ՃՏՊ Կարբի գյուղում

Դեկտեմբեր 31,2019 11:20

Դեկտեմբերի 31-ին, ժամը 00:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին` Կարբի գյուղի վարչական տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Գառնիկ Գ., ծնված 1971 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Թադևոս Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հովհաննես Կ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031