Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի փողոցում քաղաքացու ինքնավնասման փորձը կանխվել է

Հունվար 03,2020 10:58

Հունվարի 2-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Լիվա» սուպերմարկետի մոտակայքում, քաղաքացին սպառնում է ածելիով վնասել իրեն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակիչ Հարութ Հ.-ն (ծնված 1984 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում և սպառնում ածելիով վնասել իրեն:

Փրկարարները կանխել են ինքնավնասման փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունք:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031