Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 13-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը՝ 50-ամյա Ա․Խ․-ն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստը բոյկոտելու նպատակով ինքնավնասում է կատարել։
Նա դատարանի նկուղային հարկում գտվող կալանախցում կրակայրիչի մետաղյա հարվածով ձախ նախաբազկին առաջացրել է քերծվածքներ, արյունահոսող վերքեր։
Դատարան մեկնած շտապբուժօգնության աշխատակիցները, որոնք կալանավորին բուժօգնություն են ցուցաբերել «Ձախ նախաբազկի առաջնային մակերեսի քերծվածք, արյունահոսող վերքեր, սիտուացիոն նևրոզ» ախտորոշմամբ, զանգահարել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Կալանավորը դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հայտնել է, որ չի ցանկացել մասնակցել դատական նիստին, գտնվել է նյարդայնացած վիճակում և ինքնավնասում է կատարել՝ նյարդերը փոքր-ինչ հանգստացնելու նպատակով։
Կարդացեք նաև
Ոստիկանության օպերատիվ խումբը գլխավորող համայնքային ոստիկան Ունուսյանը հաղորդում է ներկայացրել հանցանքի մասին։
Գործը ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։


















































