Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը ԱԱԾ է հրավիրվել Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար. News.am

Հունվար 11,2020 15:03

Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Մինասյանին հունվարի 9-ին հրավիրել են ԱԱԾ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին իր ֆեյսբուքյան հրապարակումների համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արմեն Մինասյանը։

«Գրել էի, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, որ  արտաքին քաղաքականության մեջ չի կողմնորոշվում, չի կողմնորոշվում լուրջ տարածաշրջանային հարցերում, խառնվում է դատական համակարգի աշխատանքին։ Կանչել, ասում էին՝ կարո՞ղ եք փաստ բերել, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, կործանում է Հայաստանի Հանրապետությունը»,– պատմեց Արմեն Մինասյանը՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակիցները պարզաբանել են, որ իր նմանատիպ գրառումներից օգտվում են մեզ ոչ բարեկամ հարեւան երկրները եւ արտատպում այդ գրառումները՝ մեր երկրի մասին բացասական տեղեկատվություն տարածելու նպատակով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031