Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերի` Հայկաձորի, Բագրավանի, Ջրափիի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհը` պահանջելով չեղարկել անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշումը:
«Մեզի սաղ-սաղ կթաղեք, մեզի սպանդանոց պետք չէ, ուժեղացրեք անասնաբուժական հսկողությունը բակային մորթերի ժամանակ, բայց հիմա վարկերի տակ կճճռանք, ինչ ձևի 80 կիլոմետր կտրենք, հասնենք Արմավիր, որ սպանդանոցում մորթ իրականացնենք: Հինգ հազար դրամ եկամուտ պտի ստանանք խոզից, էլ եկամուտներս որը կլինի, որ սպանդանոց հասցնենք` մեծ ծախսերի տակ ընկնելով: Ումից եք կարծիք հարցրել, որ նման որոշում եք կայացրել: Խոզերին կտանենք, կբրախենք կառավարության առաջ: Խարկով գյուղն էլ դատարկեցիք, պրծաք, հիմա հերթը էս գյուղերինն է»,-ասում էին բողոքավորները:
Իրադարձության վայր եկավ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը, որը գյուղացիներին փոխանցեց` վաղը Ազգային Ժողովում քննարկում է, ինքն անձամբ կմասնակցի ու կխնդրի Շիրակի մարզի պարագայում հետաձգել որոշումը, քանի որ մարզը դեռ պատրաստ չէ: Ըստ գյուղվարչության պետի, 8 հոգի հայտ են ներկայացրել սպանդանոց կառուցելու, երեքին արդեն տվել են թույլտվություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: