Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-ը մասամբ տեղափոխվում է Եվրոպա. «Ամերիկայի ձայն»

Հունվար 22,2020 14:15
fb

Facebook  ընկերությունը պատրաստվում է 1000 նոր աշխատող վարձել Լոնդոնում այս տարվա ընթացքում: Ընկերությունը շարունակում է իր տեխնիկական կենտրոնները տեղափոխել ԱՄՆ-ից դուրս, մասնավորապես Մեծ Բրիտանիա, որը լքում է ԵՄ-ն, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Facebook ընկերության փոխնախագահ Նիկոլա Մենդելսոհնի խոսքերով այս տարի ընկերությունը նոր աշխատատեղեր կբացի Լոնդոնում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում:

Բացի այդ, ընկերությունը նոր աշխատակիցներ կվարձի տեխնիկական անվտանգության զարգացման համար, որոնք Facebook, Messenger, Instagram և WhatsApp պլատֆորմներից կհանեն վնասակար բովանդակություն ունեցող գրառումները:

Նրա խոսքերով ընկերությունը զարգացնում է իր տեխնոլոգիական ենթակառուցվածքները ԱՄՆ-ից դուրս, մասնավորապես Մեծ Բրիտանիայում: Սակայն այստեղ կարևոր հարցերից է Բրեքզիթի ապագան:

«Ջոնսոնի կառավարությունը հստակ մոտեցումներ ունի այս հարցում, ուստի մենք կշարունակենք ներդրումներ անել Լոնդոնում»,- նշում է փոխնախագահ Մենդելսոհնին:

Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հերթին ողջունել է Facebook-ի ընդլայնումը Մեծ Բրիտանիայում՝ այն որակելով «փայլուն լուր»:

Այսօր ընկերության նպատակներից է Facebook-ի նկատմամբ վստահությունը վերականգնելը, որը խարխլվել էր 2018 թվականին Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից հետո, երբ բրիտանական այս ընկերությունը տեղեկատվություն էր գնել Facebook-ից՝ կապված ընտրողների նախասիրությունների հետ: Մենդելսոհնի կարծիքով վստահության վերականգման համար անհրաժեշտ է ժամանակ:

«Մենք գիտակցում ենք, որ սա կարևոր ընթացող երկխոսություն է , և մենք ցանկանում ենք դրա մասը լինել: Ցանկանում ենք աշխատել քաղաքական գործիչների հետ այս ոլորտում ճիշտ քաղաքականություն մշակելու համար»,- ասում է ընկերության փոխնախագահը:

Facebook-ն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում, թե ինչպես են իր պլատֆորմներն անդրադառնում եվրոպական բիզնես միջավայրի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031