Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների տնօրենների ապօրինություններ` Աշտարակում

Հունվար 22,2020 18:15

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը 2013 թվականի ապրիլին հաստատված կարգի խախտմամբ հայտարարել է մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների թափուր դասաժամերի մրցույթ, որին մասնակցել է համապատասխան որակավորում չունեցող մի կին։ Մրցույթն անցնելուց հետո նա դասավանդել և ստացել է աշխատավարձ, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Այլ փաստական տվյալների համաձայն՝ Օհանավան համայնքի ավագ դպրոցի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր անվամբ դասաժամեր է ձևակերպել, որոնց վերաբերյալ փաստաթղթերը բացակայում են։ Այս ամենի հետևանքով դպրոցի բյուջեից յուրացվել է 1 միլիոն 200 հազար դրամից ավելի գումար։ Բացի այդ, տնօրենն առանց մրցույթ հայտարարելու, առանց հանձնման-ընդունման ակտերի, տեխնիկական բնութագրի, վճարման ժամանակացույցի փաստաթղթերի դպրոցի ջեռուցման համար մի քանի կազմակերպությունից ձեռք է բերել ընդհանուր 6 միլիոն 170 հազար դրամից ավելի դիզելային վառելիք, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ծանր վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ տնօրենին 2017 թվականին փոխարինել է կինը, որը ամուսնուն հրամանագրել է որպես հոգեբան՝ առանց համապատասխան որակավորման փաստաթղթերի, ինչի հետևանքով վատնման եղանակով հափշտակվել է 590 հազար դրամից ավելի գումար։

Դեպքերի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործեր են հարուցվել, որոնք ուղարկվել են տարածքային քննչական բաժին։


ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031