Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է իրականացնելու Փաստահավաք հանձնաժողովն անցումային արդարադատության շրջանակներում. «Ա1+»

Հունվար 23,2020 17:48

«Անցումային արդարադատություն և Փաստահավաք հանձնաժողով. ինչպես վերականգնել խախտված իրավունքները»․այս թեմայով այսօր քննարկման ժամանակ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում սկսելու է ուսումնասիրել որոշակի դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ փաստեր, վերհանել դրանք։

«Հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է դա տեղի ունեցել, ում պատճառով է տեղի ունեցել և ամենակարևոր հանգամանքը՝ ինչպես հետագայում կանխել նման իրադարձությունների և դեպքերի առաջացումը»,- պարզաբանեց Դադունցը՝ հավելելով, որ սովորաբար այսպիսի հանձնաժողովները 1-2 տարի են գործում։

Հանձնաժողովը արդարադատական մարմին է, և պետք է լինի ապաքաղաքական․ դրա անդամները պետք է լինեն ապաքաղաքական, քաղաքական գործունեությամբ չզբաղվեն։

«Ռազմավարությամբ նախատեսված է, որ այդ հանձնաժողովը պետք է փաստահավաք գործունեություն իրականացնի հետևյալ ոլորտներում․ 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած ընտրական գործընթացներ, 1991 թվականից սեպտեմբերից սկսած հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների, Հայաստանում պետության և հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների սեփականազրկումների այլ դրսևորումներ և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ»,- ընդգծեց ԱՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ոլորտների առանձնացման հարցում ուսումնասիրվել են միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության կողմից մշակված զեկույցներ։

«Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ես ենթադրում եմ, որ կձևավորվի բազմահատորանոց  մի արխիվ, տեսաձայնագրությունների մի ամբողջ ծավալ։ Եվ հանձնաժողովի պատրաստած փաստաթղթի եզրակացության վերջնարդյունքը, վերլուծությունը, վերջին մի 10 էջը մենք մեր քվեարկությամբ Ազգային ժողովով կվավերացնենք որպես այդ անցյալի գնահատական»,- նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը։

Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովը տալիս է առաջարկություններ, որոնք կարող են մի քանի բնույթի լինել։ «Օրինակ՝ կարող է հանձնաժողովը խորհուրդ տալ այսինչ շահառու խմբի նախկին վիճակի վերականգնում։ Այլ երկրների փորձից՝ դա կարող է լինել պաշտոնի վերականգնում, որը հնարավոր է վերականգնել։ Հնարավոր է, որ հանձնաժողովը փոխհատուցում նշանակի որոշակի խմբի համար։ Կարող է առաջարկել հոգեբանական, սոցիալական կամ այլ տիպի պետության աջակցություն»,- պարզաբանեց իրավաբանը՝ հավելելով, որ ամենավերջին բանը, որ կարող է հանձնաժողովն առաջարկել, ռեֆորմներ են, որոնք երաշխիք կարող են երաշխիք լինել հետագայում անցյալի կրկնությունը թույլ չտալու համար։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031