Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի դեսպանատան կցորդը պարզաբանել է, թե ինչու էր հանդիպել Նարեկ Մալյանին. «Իրանի դիվանագետները և պետությունը որևէ մտադրություն չունեն հիբրիդային պատերազմ մղել Հայաստանում»

Հունվար 28,2020 17:36

Հունվարի 20-ին հաղորդագրություն էր տարածվել, որ «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով կցորդ Մոհամադռեզա Հեյդարին և քաղաքական գծով կցորդ Մոհամադռեզա Նասիմին: «Շուրջ 4 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ»,- ասված էր շարժման տարածած հաղորդագրության մեջ:

Իրանահայ լրագրող Ջորջ Աբրահամյանն այսօր գրառում է կատարել. «Հարգելի ընկերներ, քիչ առաջ կապ հաստատեցի Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ պարոն Հեյդարիի հետ, պարզաբանում ստանալու համար «Վետո» շարժման գրասենյակում Նարեկ Մալյանի հետ նրա հանդիպման կապակցությամբ: Հանդիպումը ցավոք սրտի, սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Պարոն Հեյդարիի խոսքերով. «Հանդիպումը տեղի է ունեցել Նարեկ Մալյանի հրավերով, քանի որ վերջինս հեղինակել է երեք գիրք, որոնցից մեկը թարգմանվել է պարսկերենի: Պարոն Մալյանը ինձ դիմել է խնդրանքով՝ աջակցել իր գրքերը, հատկապես՝ պարսկերեն թարգմանված գիրքն Իրանում հրատարակելու հարցում: Նման հանդիպումներ, հատկապես հաշվի առնելով դրանց մշակութային բնույթը, կենտրոնի ներկայացուցիչների կողմից հաճախ են կայանում: Ես պարոն Մալյանին ասացի, որ նման հնարավորություն դեռևս չկա և հանդիպումն ավարտվեց: Հավելեմ, որ գրքերի բովանդակության հետ ծանոթ չեմ:

Ինձ ընկերակցող անձը, որը պատկերված է նկարում, Իրանի դեսպանատան աշխատակիցն է, որին սխալմամբ ներկայացնում են որպես դեսպանատան ռազմական կցորդ: Նա ինձ ուղեկցել է ընկերական կարգով:

Խնդրում եմ հանդիպումը չքաղաքականացնել և հրաժարվել Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մեջ սեպ խրելու մտադրությունից, քանի որ Իրանի դիվանագետները և պետությունը որևէ մտադրություն չունեն հիբրիդային պատերազմ մղել Հայաստանում: Մեր հարաբերությունները շարունակում են մնալ ջերմ ու բարեկամական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031