Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները եւ համագյուղացիները վերադառնում են նրա ծննդավայր Հայթաղ գյուղ՝ զինծառայողին հուղարկավորելու: «Այ հաստավզեր, մասսայական պատիժ տվեք, որ կյանքամեռները վախենան»,- ողջ ճանապարհին ասում էր երիտասարդի մայրը:
Հիշեցնենք, որ ձերբակալվածները 3-ն են, որոնց թվում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը: Ենթադրվում է, որ հուղարկավորությանը կմասնակցի նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, քանի որ զոհվածի հարազատների հետ զրույցում նա այդպիսի ցանկություն էր հայտնել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































