Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն». Առաքել Մովսիսյանը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին. lurer.com

Փետրվար 02,2020 18:50 Share

Քիչ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասաց, որ ամեն բան անելու է իրականությունը բացահայտելու համար. «Առաջին հերթին ցավակցում եմ մահացած զինվորի ընտանիքին: Երկրորդը՝ նախաքննությունը պետք է պարզի նոր ես ձեզ հետ խոսեմ: Երրորդն էլ՝ ես գնալու եմ միանամ զոհվածի ծնողներին, նրանց կողքին եմ լինելու մինչև վերջ, որ ճշմարտությունը բացահայտվի: Ինձ համար ոչ մի տարբերություն չկա իմ տղան է զոհվել, թե այդ զոհված զինվորը: Ես կմիանամ իրենց մինչև արդարությունը բացահայտենք: Բոլորն ուզում են իմ անվան հետ կապել, չկա նման բան, կգա ժամանակը կտեսնեք իրականությունը, էդտեղ էլ կխաբնվեն բոլորը»,-ասաց նա:

Հարցին՝ խոսե՞լ է իր որդու հետ, նա ի՞նչ է պատմել, ի պատասխան Մովսիսյանն ասաց. «Ոչ, եկեք նախաքննական գաղտնիքները չբացահայտենք, թող նախաքննության ընթացքում աշխատեն, լիարժեք բացահայտեն՝ ինչ է կատարվել»,- նշեց Մովսիսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829