Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերել է մոտ 130 000 «ապագայի» մակնշմամբ ձու, ոչնչացվել՝ 54 000 ժամկետանց

Փետրվար 18,2020 16:28

Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում:

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ, ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է:

ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են  մոտ 130000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020 թվականի փետրվարի 19-ը, 20-ը, 22-ը:

Տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր, կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու նպատակով: Լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829