«Այսօր Սումգայիթ իրողությունը և ընդհանրապես Սումգայիթ երևույթը, ես կասեի, որ հայության կողմից, և հատկապես հայկական պետականության կողմից ամբողջացված հասկացված չէ, մինչ օրս Սումգայիթ երևույթին տրված չէ պետական, քաղաքական, իրավական, բարոյական, հումանիտար գնահատական և տարօրինակ կերպով դրան զուգահեռ Կասպից արևմուտքում տեղավորված ցեղասպան մեքենան՝ Սումգաիթը, այսօր էլ աշխատեցվում և պահվում է ընթացքի մեջ», – այսօր «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

«Մինչ օրս այդ քաղտեխնոլոգների ձեռքում այդ ընթացքը մշակվում է։ Այսօր Ադրբեջանի դպրոցների դասագրքերում ընդգրկված է Սումգայիթի պատմությունը, բնականաբար տարատեսակ կեղծիքներով, որ հայերն են դա արել, և ավելին՝ կա մի հետաքրքիր հիմնավորում, որ հայերն են բարձրաձայնում, թե զոհերի թիվը քիչ է, որպեսզի իրենց մեղքի բաժինը քչացնեն։ Երբ խոսում ենք Սումգայիթում արմենոցիդից փրկվածների հետ, նրանք բոլորը փաստում են՝ մարդասպանների մեջ գերակշռում էր երիտասարդությունը, հատկապես նշվում էր 12-ից 14 տարեկան երեխաների մասին։ Իսկ այսօր այդ երիտասարդները դարձել են 45-ից 50 տարեկաններ և նրանց երեխաները դպրոցում Սումգայիթի պատմություն են անցնում, ստացվում է , որ արմենոցիդի ծրագիրը, այնքան խորն է մշակված, որ այսօր Սումգայիթում բնիկ, պետականազուրկ ժողովուրդներից բացի` ապրում է ցեղախումբ, որը ուղիղ պտուտակն է այդ ցեղասպան մեքենայի և այսօր էլ նա պատրաստ է արմենոցիդի, միայն թե հարմար պահ ստեղծվի»․ ավելացրեց Մարիամ Ավագյանը։

Կարդացեք նաև
«Արդեն քանի տարի է՝ մեր իշխանությունները պարզապես հայտարարություններով են հանդես գալիս, թե պետք է թույլ չտալ նման իրողություններ: Սակայն թե ինչպես է հնարավոր դա անել՝ ոչ ոք չի ներկայացնում»,- ասաց Հրայր Ուլուբաբյանը։
Էլինա ՂԱԶԱՐՅԱՆ


















































