ԵԱՀԿ-ի աջակցությամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ ստեղծված անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ է ստեղծվում: Այսօր առաջին աշխատանքային հանդիպումն էր:


Քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հարցրեց. «Վերջին շրջանում խոսելով զինծառայողների իրավունքների, մասնավորապես համազգեստով մարդ կոնցեպտի մասին, հաճախ նկատի ենք ունենում զինվորներին եւ մոռանում ենք սպայակազմը: Մեզ մոտ այսօր իրավիճակ է ստեղծվել, երբ սպաներ են անընդհատ բողոքում եւ ինձ անձամբ դիմել են մի քանի սպաներ, որ երբեմն իրենք կաշկանդված են լինում եւ իրենց պարտականությունները կատարելիս խնդիրների են առնչվում՝ կապված այն հանգամանքի հետ, որ իրենք երբեմն բավականին գործիքակազմ չեն ունենում զինվորներին իրենց հրամանները կատարելու պրակտիկան կիրառելու հարցում: Կոչ եմ անում ուշադրությունը մի քիչ էլ կենտրոնացնել սպայակազմի վրա, նրանց խնդիրները կարծես թե մնացել են անտեր: Հենց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կենտրոնանում ենք զինվորների վրա՝ անտեսելով սպայակազմին, իսկ այդ մարդիկ ունեն բնակարանային, ապրելու, կենսամակարդակի եւ տարբեր իրավունքներ: Մարդիկ երբեմն մարզեր են գործուղվում, երբեմն նույնիսկ ընտանիք կազմելու խնդիր են ունենում, որովհետեւ կենցաղային պայմանները թույլ չեն տալիս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































