Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է խոստացվել եւ ի՞նչ է արվում ներդրումների ներգրավման համար Հայաստանում. «168 ժամ»

Մարտ 03,2020 13:33

Տնտեսությանն առնչվող որևէ թեմայով պետական մարմինների աշխատանքի գնահատման համար առավել կարևոր է ուսումնասիրել կատարված աշխատանքը, քան դիտարկել միայն արձանագրված թվային ցուցանիշները՝ աճերը կամ անկումները, քանզի այս թվային արձանագրումները միշտ չէ, որ գործադիր մարմնի գործունեության ուղղակի հետևանքն են։

Արդյո՞ք արդյունավետ է գործել կառավարությունը, կամ ի՞նչ է արել վիճակի բարելավման և հետագա զարգացման համար նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ։

Այս անգամ խոսենք ներդրումների մասին։

Առաջիկա տարիներին Հայաստանում կայուն և կանխատեսելի (առավել ևս կտրուկ) տնտեսական աճ ապահովելու համար, ի թիվս այլ գործոնների, իրավամբ մեծապես կարևորվում է տնտեսության մեջ ներդրումների ավելացման հարցը։ Հիմնականում ի՞նչ են խոստացել պետական մարմինները ներդրումների ներգրավման առումով և ի՞նչ են կատարել։

  1. Ներդրումային միջավայրի բարելավում

Խոստում. Իրականացնելու ենք օրենսդրական բարեփոխումներ, կատարելագործելու ենք իրավական դաշտը։

Իրավիճակ. Ներդրումների մասին օրենքի փոփոխությունների ուղղությամբ որևէ տեսանելի աշխատանք չկա, նախագիծ չի շրջանառվել, հանրային քննարկում այս մասով առկա չէ։

Խոստում. Միջազգային վարկանիշային ինդեքսներում զգալիորեն բարելավելու ենք ՀՀ դիրքը, ներդնելու ենք սեփական ինդեքս։

Իրավիճակ. «Moody՛s» եւ «Fitch» վարկանիշային կազմակերպությունների գնահատումների և Գլոբալ մրցունակության ինդեքսի կողմից կա դիրքի փոքր բարելավում, «Գործարարությամբ զբաղվելը» և «Տնտեսական ազատությունը» ինդեքսներում կա ավելի մեծ ցուցանիշներով դիրքերի վատթարացում։ Սեփական ինդեքս չի ներդրվել, սրա մասին որևէ հանրային քննարկում չի իրականացվել։

Խոստում. Զարգացնելու ենք պետություն- մասնավոր գործընկերությունը (ՊՄԳ), ապահովելու ենք այս գործիքի կիրարկման համար անհրաժեշտ մեխանիզմներ։

Իրավիճակ. ՊՄԳ մասին նախկին կառավարության կողմից մշակված օրենքն ընդունվել է, սակայն կիրառելիության տեսանկյունից դեռևս մնում են խնդիրներ և չկարգավորված հարցեր՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի հետ կապակցված։ Առանց հետագա օրենսդրական լրամշակումների և ենթաօրենսդրական հիմքերի ապահովման, համակարգը լրիվ և արդյունավետ չի կարող կիրառվել։

Խոստում. Ներդրումների արագացման նպատակով բարելավելու ենք ոչ միայն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության իրավական կարգավորումները, այլ նաև դրանց պաշտպանության մեխանիզմները։

Իրավիճակ. Իրավական կարգավորումների առումով որևէ փոփոխություն չկա արված, համակարգը գործում է այնպես, ինչպես գործել է մինչև իշխանափոխությունը։

Եթե ընդհանրացնենք ներդրումային միջավայրի խոստումների մասով՝

* ոլորտի զարգացման հայեցակարգային, ռազմավարական  փաստաթուղթ մշակված չէ,

* բացի նախկին կառավարության մշակած ՊՄԳ օրենքը ընդունելուց, որևէ իրավական բարեփոխում իրականացված չէ,

* ներդրողի  պաշտպանվածության իրավական հիմքերի կատարելագործման ուղղությամբ բարելավում չկա։

Գարեգին ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031