«2025 թվականին 2024 թվականի համեմատ Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 88 տոկոսով։ Մասնավորապես, 2024-ի հունվար-դեկտեմբերին եղել են 1 մլրդ 185 մլն դոլար, իսկ 2025 թվականին աճել են՝ դառնալով 2 մլրդ 228 մլն դոլար։ Ուղղակի ներդրումները 2024-ին եղել են 131,6 մլն դոլար, իսկ 2025-ին աճել են 360 տոկոսով կամ 4,6 անգամ՝ դառնալով 605,1 մլն դոլար»,- ԱԺ նստաշրջանում «Ներդրումների մասին» նախագծի ներկայացման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ ներդրումները հիմնականում տեղի են ունեցել հանքարդյունաբերության ոլորտում։ Նա հարցրեց Պապոյանին․ «Այո, 2025-ին 2024-ի համեմատ մենք ունենք ներդրումների հոսք, բայց 2024-ին 2023-ի համեմատ ունեինք արտահոսք։ Եթե կկարողանաք, թվերը 2 տարվա կտրվածքով ասեք՝ պաշարը վերականգնվե՞լ է, թե՞ չէ»։
Գեւորգ Պապոյանն ի պատասխան ներկայացրեց տնտեսական աճի ցուցանիշները՝ թվարկելով, թե որ ոլորտներում է աճ եղել։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































