Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն իր թիմով զբաղված է միայն նրանով, ինչը ստացվում է՝ հավաք, աղմուկ». Կարեն Բեքարյան

Մարտ 12,2020 15:41

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը համաձայն չէ իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե սահմանադրական դատարանում  ճգնաժամ կա: «Կուզենայի, որ հորինված օրակարգն իրականից տարբերեինք: Նոր իշխանության կառավարման ողջ ընթացքում նման օրակարգ կա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով սպասվելիք հանրաքվեի քարոզարշավին՝ ասաց Կարեն Բեքարյանը:

Նա կարծում  է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հիմա զբաղված է միայն նրանով, ինչը ստացվում է՝ հավաք, աղմուկ, քարոզչություն, մինչդեռ ողջ աշխարհն, օրինակ, կորոնավիրուսի դեմ պայքարի համար չեղարկում է զանգվածային միջոցառումները: «Իսկ մե՞նք ինչ ենք անում»,-հարցադրում արեց Բեքարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031