Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Վարչապետ Փաշինյանը հինգ րոպե առաջ հանդես է գալիս` որպես վարչապետ, հինգ րոպե հետո՝ որպես քարոզարշավ իրականացնող քաղաքացի». Ռուբեն Մելիքյան

Մարտ 08,2020 21:27

«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Ռուբեն Մելիքյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռի կատարած այցին, ասաց. «Որ վարչապետը մեկնում է Լոռու մարզ հինգ րոպե առաջ նա հանդես է գալիս` որպես վարչապետ, հինգ րոպե հետո՝ որպես քարոզարշավ իրականացնող քաղաքացի, և այդ ամենն ուղիղ եթերում: Եթե ուշադրություն դարձնենք ուղիղ եթերներին, ապա կտեսնենք, որ վարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ ընդունում է ասֆալտապատման հետ կապված գործ, դրանից հինգ րոպե հետո նա արդեն քարոզարշավի գործառույթ է  իրականացնում»:

Այս առիթով նաև քննադատություն էր հնչեցրել իրավապաշտպան Արսեն Բաբայանը: Նա մասնավորապես այսպիսի կարծիք է հայտնել. «Վարչապետը նախ մեքենայից ուղիղ ֆեյսբուքյան եթերով խոսում է «ԱՅՈ»-ի ցանցային քարոզչության ֆլեշմոբից, իսկ հաջորդ եթերում, շատ չանցած, նույն աղբյուրով ցույց է տալիս, թե իր վարչապետության ընթացքում ինչքան հաջողված ասֆալտապատում է իրականացվել։ Այնուհետեւ՝ քարոզչական բուկլետների բաժանման ուղիղ եթերին ենք ականատես լինում»:

Ռուբեն Մելիքյանի փաստմամբ՝ օրենքի այն դրույթը, որով սահմանվում է, որ պաշտոնական կարգավիճակը չի կարող օգտագործվել քարոզչության համար, դա  խախտվում է. «Ցանկացած ունկնդրի մոտ միանգամից ընկալում է ստեղծվում, որ այդ երկու կարգավիճակները համադրվում են այն պարզ պատճառով, որ շատ փոքր ժամանակային  խզում է անցնում այդ երևույթների միջև»:

Մեր հարցին՝ սա պատասխնատվություն ենթադրո՞ւմ է, Ռուբեն Մելիքյանը  պատասխանեց. «Մենք այս պահին դեռ դիտարկումներ ենք անում, և պատասխանատվության հետ կապված հարցերի մասին կկարողանանք խոսել: Այս պահին մեզ համար կարևոր է այն, որ դեռ քարոզարշավի հիմնական հատվածն առջևում է, և մեզ համար կարևոր է այն, որ մեր դիտարկումներն առաջին հերթին ունենան կանխարգելիչ նշանակություն: Եվ որպեսզի մենք պատասխանատու ձևով կարողանանք խոսել հետևանքների մասին, պետք է շատ ավելի լուրջ ուսումնասիրություն իրականացնենք»:

Ռուբեն Մելիքյանն ասաց, որ Սուրեն Պապիկյանը էլ ՀՀ ԱԺ ամբիոնից է «այո»-ի քարոզչություն իրականացրել: Այս առիթով նա նշեց. «Դրան նաև ԿԸՀ-ն է արձագանքել, բայց հետևանք չառաջացավ: Այստեղ դժվար է տեսնել, թե ինչ հետևանքի մասին կարող է խոսք լինել: Մեզ համար էականն այն է, որ փաստորեն քարոզչական կողմն անօրինական ձևով ստացավ քարոզչություն իրականացնելու հնարավորություն: Մենք նաև հետագայի, օրենքի զարգացման մասին մտածելով, ավանդույթ ձևավորելով՝ առաջարկ արեցինք հրապարակավ, որ, տեսեք, դուք անօրինական հարթակ եք փաստորեն ստացել, մենք ձեզ առաջարկում ենք, որ ձեր սխալը ընդունելով՝ մեկ-երկու օրով հրաժարվեք օրինական հարթակից, այդպիսին  կարող են լինել Հանրային հեռուստաընկերության անվճար րոպեները: Այս օրինակով ուզում եմ ներկայացնել, որ այս պահի դրությամբ մեզ համար խախտումների արձանագրումն առաջին հերթին ունի կանխիչ նշանակություն, այո քարոզչական կողմի վարքագիծը օրենքին համապատասխանեցնելու նշանակություն, և մենք անկեղծ ասած, դեռ չենք էլ քննարկել հետևանքների հետ կապված հարցերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031