Հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:
Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով:
Նիստի արդյունքներով նաև որոշվել է մինչև 2021 թվականի վերջը վերացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսատուրքը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: