Լրահոս
Շահէին պատմութիւնը
Օրվա լրահոսը

Կործանե՞լ, արդյոք, 11 հազար մարզիկների երազանքը

Մարտ 22,2020 17:11 Share

Գերմանական Sudwestrundfink ռադիոյի փոխանցմամբ,  Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, թե հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Տոկիոյում նախատեսված 32-րդ ամառային օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի աշխարհի շուրջ 11 հազար մարզիկների երազանքը, հետեւաբար, նման որոշում կայացնելը արդարացի չի լինի:

Reuters գործակալությունն էլ տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն, որ մի քանի երկրների ԱՕԿ-ներ  դիմել են  ՄՕԿ-ին՝  Խաղերը հետաձգելու խնդրանքով, օլիմպիական խաղերի կազմակերպիչները այժմ արդեն մտածում են օլիմպիական խաղերն անցկացնելու այլընտրանքային տարբերակների մասին: Մասնավորապես, օրակարգ է բերվում օլիմպիական խաղերը մեկ ամսով կամ 45 օրով հետաձգելու հնարավորությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել