Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Հայաստանն ունի լավ մարզչական շտաբ, աշխարհում հայտնի մարզիկներ ու բանիմաց բժշկական անձնակազմ. Արայիկ Հարությունյան

Մայիս 01,2026 17:17 Share

Կայացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը, որի ընթացքում ներկայացվեց ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Նախ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծանրամարտի նվիրյալ ու երկարամյա մարզիչ Հովհաննես Շահնազարյանի հիշատակը:

Ընդհանուր ժողովն անցավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ, իսկ ժողովի քարտուղարի գործառույթները կատարեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ ելույթով, որտեղ առանձնացրեց` ֆեդերացիայի ղեկավար կազմի, մարզիչների, մարզիկների հետ բաց ու անմիջական մթնոլորտում աշխատելու կարևորությունը: Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ առանձնակի կենտրոնացվածությամբ է պետք նախապատրաստվել Երևանում 2027 թվականին կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը, ինչպես նաև 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերին` նպատակ ունենալով նվաճել մեկ, ինչու ոչ, նաև երկու օլիմպիական ոսկի: Իսկ այս նպատակի համար Հայաստանն ունի լավ մարզչական շտաբ, աշխարհում հայտնի մարզիկներ ու բանիմաց բժշկական անձնակազմ:

Ժողովի ընթացքում հաստատվեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կայացավ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը (ընտրվել են` Իշխան Զաքարյան, Կարեն Գիլոյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Հակոբ Փիլոսյան, Ռաֆիկ Հարությունյան), ինչպես նաև հաստատվեցին մասնագիտացված հանձնաժողովների կազմերը. Մարզչական հանձնաժողով (Հակոբ Փիլոսյան, Արտաշես Ներսիսյան, Դավիթ Մուրադյան, Տարոն Թովմասյան, Երվանդ Կիրակոսյան, Արսեն Թամրազյան, Քրիստինե Պետրոսյան, Պողոս Պողոսյան, Վահան Բիչախչյան, Վիգեն Խաչատրյան, Վահրամ Գևորգյան, Սամվել Գասպարյան), Տեխնիկական հանձնաժողով (Արայիկ Ալավերդյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Գառնիկ Աբրահամյան, Դավիթ Գասպարյան, Գրիգոր Հարությունյան, Գյուլնարա Տիգրանյան, Գոռ Մարտիրոսյան), Բժշկական հանձնաժողով (Դավիթ Մոսինյան, Ռաֆայել Պետրոսյան, Ռոզա Հովհաննիսյան, Գոռ Դեմուրչյան):

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031