Լրահոս
Օրվա լրահոսը

Անգելա Մերկելն ինքնամեկուսացել է. Bloomberg

Մարտ 22,2020 23:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված բժշկի հետ շփվելուց հետո: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ուրբաթ օրը բժիշկը 65-ամյա Մերկելին պատվաստել է մանրեային թոքաբորբի դեմ: Այն բանից հետո, ինչ Մերկելը իմացել է բժշկի վարակված լինելու մասին, որոշել է ինքնամեկուսանալ: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Սայբերտը:

Մերկելը պարբերաբար թեստ կհանձնի և կշարունակի իր աշխատանքը տնից:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: