Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռավար ուսուցումը Ucom ցանցում

Մարտ 23,2020 17:27

Համաձայն Ucom ընկերությունը և ԿԳՄՍ նախարարության  միջև կնքված հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ համագործակցության՝ այսուհետ Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում կտեղադրվեն ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստված դասընթացների տեսանյութեր՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի:

Այսպիսով, Ucom-ի uTV ծառայության բոլոր բաժանորդները, անկախ սակագնային պլանից, արդեն իսկ հնարավորություն ունեն ամբողջ Հայաստանի տարածքում «Տեսավարձույթ» բաժնում տեղադրված տեսանյութերը դիտել առանց հավելյալ վճարի:

«Ucom ընկերությունում միշտ կարևորվել է կրթությանը շարունակական աջակցություն ցուցաբերելը և այդ է պատճառը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ԿՍՊ գործունեությունը ուղղված է եղել հենց այս ոլորտին, մասնավորապես՝ որակյալ ինժեներական կրթությունը հասանելի դարձնելու Հայաստանի բոլոր պատանիներին։ Արտակարգ դրության պայմաններում խոսքը գնում է հիմնարար գիտելիքների ձեռքբերմանը և մենք չէինք կարող չաջակցել մեր հայրենիքի այս կենսական կարևորության խնդրի լուծմանը»,— ասել է Հայկ Եսայանը։

Կրթական բովանդակությանը հասնելու համար պետք է անցնել «Տեսավարձույթ» (VoD), ապա ընտրել «Հեռավար ուսուցում» բաժինը, ընտրել դասարանը և միացնել տվյալ օրվա տեսանյութը։

«Յուքոմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031