Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունը քաղաքականության հարց չէ. Դոնեցկի հայերի միության հայտարարությունը՝ Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի նամակի կապակցությամբ

Ապրիլ 24,2020 13:35

Ուկրաինայի հայերի համար Ցեղասպանությունը և Գոլոդոմորը ընդհանուր ողբերգություն են, և այդ հանցագործությունները չճանաչելու ցանկացած կոչ մենք համարում ենք Ցեղասպանության ճանաչում: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, այս մասին ասվում է Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի հայտարարության մեջ:

«Ապրիլի 24-ի նախօրեին Ուկրաինայի քաղաքական կյանքը սրվում է Ուկրաինայի փոխարտգործնախարար Վ. Բոդնարի՝ Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցին մասնակցելուց զերծ մնալու կոչից հետո:

Հայերն Ուկրաինայում ապրում են ավելի քան 1000 տարի և իրենց համարում են այդ երկրի լիիրավ քաղաքացիներ: Կասկածից վեր է նրանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական և քաղաքական բոլոր գործընթացներում, անմնացորդ նվիրվածությունը և նվիրաբերած կյանքերը հանուն Ուկրաինայի բարօրության: Ուկրաինայի տասնյակ քաղաքային, մարզային և շրջանային ռադաներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Մարիուպոլը և Կրամատորսկը 2015թ․..

Մեր երեխաներն իրենց ուկրաինացիներ են համարում, մենք սովորեցնում ենք նրանց ապրել և հասկանալ իրենց բազմամշակույթ ժառանգությունը։ Ցեղասպանության հարցը չպետք է քաղաքական սպեկուլյացիաների մաս լինի պետությունների միջև։ Ցեղասպանությունը ժողովրդի և ազգի վերապրելու, այլ ոչ թե քաղաքականության հարց է»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ այս տարի Ուկրաինայում Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումները կանցկացվեն վիրտուալ տիրույթում՝ նոր տեսակի կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակի պատճառով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930