Լրահոս
Օրվա լրահոսը

500 վերելակ պետք է փոխվի, ինչպե՞ս են որոշել, ո՛ր համայնքների շենքերի վերելակներ են փոխվելու

Ապրիլ 28,2020 20:10 Share

Ավագանու ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում են 500 վերելակի փոխման մրցույթի աշխատանքները եւ ի՞նչ չափորոշիչներով են որոշել՝  որ համայնքների վերելակները պետք է փոխվեն:

Մարությանն ասաց, որ մրցույթ է հայտարարված եւ, եթե հաղթող լինի, մինչեւ տարեվերջ պետք է ավարտեն վերելակների փոխման աշխատանքները. «Չափորոշիչներն այն են, որ պետք է փոխվեն առավելագույնը վնասված եւ բնակչության համար վտանգավոր վերելակները»:

Քաղաքապետը նաեւ ասաց, որ 3000 վերելակներ վատ վիճակում են, բայց դրանցից օրինակ՝ 2000-ն ավելի վատ վիճակում է. «Բայց այս պահին 500-ն ենք փոխելու: Արդյունքում 3500 վերելակ է վատ վիճակում, այն 500-ը կիսաբավարար վիճակում է, 3000-ը վատ եւ շատ վատ վիճակում են: Բայց այս 500-ը, որը մտցվել է ցուցակ, իրականում շատ վատ վիճակում են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930