ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վերջերս սկսել է հիդրոքսիքլորոխին ընդունել՝ կորոնավիրուսով չվարակվելու համար:
«Ես այն ընդունում եմ շուրջ 1.5 ժամ և դեռ այստեղ եմ»,-ասել է Թրամփը:
Որևէ ապացույց չկա, որ հակամալարիային միջոց համարվող հիդրոքսիքլորոխինը կարող է կանխել կորոնավիրուսով վարակվելը, չնայած ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Չինաստանում կլինիկական փորձարկումներ են անցկացվում: Հարցին, թե կա՞ն ապացույցներ, որ դեղամիջոցն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում, Թրամփը պատասխանել է. «Ահա իմ ապացույցները, ես բազում դրական կարծիքներ եմ ստացել»:

Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































