Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում վիճաբանեցին ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Հանձնաժողովի նիստում քննարկվում էր Գեւորգ Պետրոսյանի՝ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի, արժանապատվությունը նսեմացնելու գործերը քննել ավելի սեղմ ժամկետներում:
Վիճաբանությունից հետո ընդմիջում հայտարարվեց, որից հետո նախագիծը դրվեց քվեարկության, ընդ որում՝ մի քանի փորձով:

Կարդացեք նաև
Գեւորգ Պետրոսյանը հետ չեկավ՝ արձագանքելով. «Հո մանկապարտե՞զ չի»:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ եթե մեծամասնությունը կողմ է քվեարկել, նախագիծը համարվում է անցած. «Ձեռնպահն այնքան չէր, որ ազդեր որակի վրա»:
Խոսելով Նիկոլայ Բաղդասարյանի հետ կատարված միջադեպի մասին՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Կան մարդիկ, ովքեր ինքնահաստատվելու անհաջող փորձերի սիրահար են»:
Ինչ վերաբերում է նախագծին, հիշեցնենք, որ դատական համակարգն արձագանքել էր, որ սա դեկլարատիվ բնույթ ունի, լուծում չէ խնդրին ու վիրավորվել էին, որբ Պետրոսյանը Վճռաբեկ դատարանի նախագահի գրությանը «հեքիաթ» էր անվանել: Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Էդ իրենց պատվի ու արժանապատվության մասին այդքան մտածում էին, շատ ավելի լուրջ առիթներ ունեին: Ոնց որ թե ես էլ եմ սկսում հավատալ, որ իսկապես վնգստալու երեւույթ կա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































