Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգի հրավիրեք ձեր պատգամավորին. մենք լավ հոգեբուժարանների տեղը գիտենք». Պողոսյանը՝ ԲՀԿ-ին

Հունիս 02,2020 16:06 Share

ԱԺ նիստում այսօր «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դիմեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ ասելով. «Նա միշտ խոսել է մարդու իրավունքներից, մարդու հանդեպ հարգանքից, ատելության խոսքի բացառումից եւ դրանց հետեւանքով առաջացած խնդիրներից: Եթե դուք ձեր խմբակցությունում ունեք պատգամավոր/պատգամավորներ, որոնք լուրջ հոգեբանական խնդիրներ ու դաստիարակության իսպառ բացակայություն ունեն, եթե դուք չեք կարողանում նրանց հետ լեզու գտնել եւ օգնություն ցույց տալ, դիմեք մեզ: Մենք լավ բժիշկների եւ հոգեբուժարանների տեղը գիտենք, նրանք կօգնեն այդ մարդուն ճիշտ ճանապարհի վրա բերել: Սա արդեն անթույլատրելի է, դաստիարակության բոլոր սահմաններն անցնում է ձեր գործընկերը, կարգի հրավիրեք նրան»:

Նշենք, որ Պողոսյանի ելույթից առաջ ամբիոնից խոսում էր «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը, որը հիշատակել էր, որ երեխաների իրավունքների մասին բարձրաձայնող որոշ պատգամավորներ «կողմ» չէին քվեարկել երեխաներին սեռական շահագործումից պաշտպանող կոնվենցիային:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930