Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի պայմաններում մամուլի շենքում երկու շաբաթ է՝ ջուր չկա

Հունիս 02,2020 21:50

Ամբողջ օրը վարչապետը, պարետատունը եւ առողջապահության նախարարությունը բոլոր հեռուստաալիքներով, լրատվամիջոցներով ու համացանցով հայտարարում են, թե կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու,վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար  անհրաժեշտ է խստորեն պահպանել անհատական հիգիենայի կանոնները, հատկապես՝ հաճախակի լվացվել: Հրաշալի:

Մամուլի շենքում, որտեղ սովորական ջրամատակարարում որպես այդպիսին՝ գոյություն չունի եւ արտեզյան ջուր է մատակարարվում, արդեն երկու շաբաթից ավելի դա էլ չկա: Պոմպն է փչացել: Բարձր հարկերում աշխատողները ստիպված են դույլերով առաջին հարկից  ջուր կրել՝ գոնե  սանհանգույցից օգտվելու համար:

Շենքը գտնվում է պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, որի նախագահը ՔՊ-ական է՝ ԱԺ իմքայլական պատգամավորի ամուսին: Դե, եթե իշխող կուսակցության անդամներն են այսպես աշխատում, ի՞նչ սպասել մյուսներից:

Հիշեցնենք, որ  հունվար ամսին էլ նույն մամուլի շենքում մալուխներից հրդեհ էր բռնկվել, որի հետեւանքները վերացնելու համար շուրջ մեկ ամիս պահանջվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930