Հունիսի 9-ին կորոնավիրուսից առողջացած եւ հիվանդանոցներից դուրս գրված քաղաքացիներից քսանը եղել են Արտաշատի բժշկական կենտրոնից: Այս մասին ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































