Այս պահին ԱԺ-ում արտահերթ նիստ է, արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցն է քննարկվում: ԱԺ նիստերի դահլիճում կառավարության կազմն է, վարչապետը դեպքեր է պատմում, թե ինչպես են տղամարդիկ իրար փոր փորի տված՝ դիմակները հանած՝ իրար հետ խոսում, խախտում պարետատան որոշումը, ամեն օր քաղաքացիներին հորդորում են սոցիալական հեռավորություն պահել, դիմակները ճիշտ կրել ու հենց նիստերի դահլիճում պատգամավորներ կան՝ վարչապետի ու Արսեն Թորոսյանի մոտ նստած՝ խախտում են այդ նույն կանոնները:





«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն, օրինակ, դիմակը հանեց վարչապետին հարց տալիս, ԲՀԿ-ից Արտյոմ Ծառուկյանն ու Աղաբաբյանը դիմակը կրել էին՝ քիթը բաց: «Իմ քայլից» այս կանոնը խախտում էր Արսեն Ջուլֆալակյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ





















































