Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները վարչապետի դիմաց նստած՝ խախտում են կանոնները, դիմակը սխալ են կրում ու սոցիալական հեռավորություն չեն պահում

Հունիս 12,2020 14:37

Այս պահին ԱԺ-ում արտահերթ նիստ է, արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցն է քննարկվում: ԱԺ նիստերի դահլիճում կառավարության կազմն է, վարչապետը դեպքեր է պատմում, թե ինչպես են տղամարդիկ իրար փոր փորի տված՝ դիմակները հանած՝ իրար հետ խոսում, խախտում պարետատան որոշումը, ամեն օր քաղաքացիներին հորդորում են սոցիալական հեռավորություն պահել, դիմակները ճիշտ կրել ու հենց նիստերի դահլիճում պատգամավորներ կան՝ վարչապետի ու Արսեն Թորոսյանի մոտ նստած՝ խախտում են այդ նույն կանոնները:

Լուսանկարներում այն պատգամավորներն են, որոնք սոցիալական հեռավորություն չեն պահում, դիմակները կրել են՝ քիթը բաց:

Երբ պատգամավորները ջուր խմելիս, քիթ քորելիս հանում են դիմակները, դա հասկանալի ու ընդունելի է, խոսքը բոլորովին այլ դեպքերի մասին է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն, օրինակ, դիմակը հանեց վարչապետին հարց տալիս, ԲՀԿ-ից Արտյոմ Ծառուկյանն ու Աղաբաբյանը դիմակը կրել էին՝ քիթը բաց: «Իմ քայլից» այս կանոնը խախտում էր Արսեն Ջուլֆալակյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930