Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ են եղել անչափահասներ. Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Հուլիս 04,2020 14:55

Հուլիսի 3-ին ժամը 21.20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում:

Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:
Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապ օգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց:

Օգնության են մեկնել ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ջրասույզները, ինչպես նաև Մարտակերտի ՇԱԻ բաժնի փրկարարները:

Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել:

Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031