Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորը

Հուլիս 07,2020 20:15 Share

Դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։

Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։

64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել