Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը դուրս եկավ ԿԳԲ-ի «պադվալից». armlur.am

Սեպտեմբեր 07,2020 23:23

Այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքից ազատ արձակվեց «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին լրացել էր նրա  երկամսյա կալանքի ժամկետը: Ասել է, թե դատարանը մերժեց ԱԱԾ-ի՝  նրա կալանքը երկարաձգելու միջնորդությունը:

Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։ 64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։

Այսօր ԱԱԾ շենքի՝ հայտնի ԿԳԲ պադվալի դիմաց, ArmLur.am-ը զրուցել է նախկին պատգամավորի հետ, որը մեզ հետ զրույցում խոսեց իրեն առաջադրված մեղադրանքի և այն մասին, թե ինչ  է խնդրել այս ընթացքում նախաքննական մարմիններից:

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930