Ինչպես արդեն հաղորդել էինք՝ Ահնիձորի հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը դիմել էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին եւ ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին Դիմումի մեջ ասվում է. «Սույն թվականի հուլիսի 8-ին ժամը 13-00-ին տեղի էր ունենալու ՀՀ Լոռու մարզի «Ահնիձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում դպրոցի տնօրենի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էին խորհրդի 8 անդամների 7-ը և նիստը համարվում էր իրավազոր, սակայն ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի բացակայության հետևանքով արդեն երկրորդ անգամ տնօրենի ընտրությունը չի կայանում (առանձին անգամ իրավազոր չէր խորհրդի ԿԳՄՍ և Լոռու մարզպետարանի կողմից նշանակված խորհրդի անդամների բացակայության հետևանքով) և ըստ օրենքի՝ դպրոցի տնօրեն պիտի նշանակի ՀՀ փոխվարչապետը: Մենք՝ Ահնիձորի հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամներս, համարում ենք, որ այդ որոշումը կլինի սուբյեկտիվ և չի արտահայտի կառավարման խորհրդի կարծիքը: Խնդրում ենք Ձեր նիստը իրավազոր համարելու համար փոխել նախարարության ներկայացուցչին և փոխել տնօրենի ընտրության օրը:

Ինչ վերաբերում է խորհրդի նիստը իրավազոր համարելուն, ապա լիազոր մարմինը նման իրավասություն չունի»:


















































