Լրահոս
Օրվա լրահոսը

Ահնիձորի հիմնական դպրոցի տնօրենին հավակնորդներից կընտրի փոխվարչապետը

Հուլիս 11,2020 11:21

Ինչպես արդեն հաղորդել էինք՝ Ահնիձորի հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը դիմել էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին եւ ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին Դիմումի մեջ ասվում է. «Սույն թվականի հուլիսի 8-ին ժամը 13-00-ին տեղի էր ունենալու ՀՀ Լոռու մարզի «Ահնիձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում դպրոցի տնօրենի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էին խորհրդի 8 անդամների 7-ը և նիստը համարվում էր իրավազոր, սակայն ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի բացակայության հետևանքով արդեն երկրորդ անգամ տնօրենի ընտրությունը չի կայանում (առանձին անգամ իրավազոր չէր խորհրդի ԿԳՄՍ և Լոռու մարզպետարանի կողմից նշանակված խորհրդի անդամների բացակայության հետևանքով) և ըստ օրենքի՝ դպրոցի տնօրեն պիտի նշանակի ՀՀ փոխվարչապետը: Մենք՝ Ահնիձորի հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամներս, համարում ենք, որ այդ որոշումը կլինի սուբյեկտիվ և չի արտահայտի կառավարման խորհրդի կարծիքը: Խնդրում ենք Ձեր նիստը իրավազոր համարելու համար փոխել նախարարության ներկայացուցչին և փոխել տնօրենի ընտրության օրը:

Արդեն ստացվել է ՀՀ Լոռու մարզպետին ուղղված դիմումի պատասխանը, որում ասվում է. «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» կարգի 18.1 կետի համաձայն Ահնիձորի հիմնական դպրոցի տնօրենի ընտրության խորհրդի նիստերի արձանագրության քաղվածքները և տնօրենի երեք հավակնորդների անձնական գործերի պատճեններն ուղարկվել են փոխվարչապետին՝ հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունն առաջարկելու նպատակով:

Ինչ վերաբերում է խորհրդի նիստը իրավազոր համարելուն, ապա լիազոր մարմինը նման իրավասություն չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031