Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Խաչատուրովը նշեց, որ չնայած պահպանվող սահմանային լարվածությանը, մեր ուժերը մարտական են և պատրաստ ցանկացած գործողության. Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 13,2020 09:50

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՖԲ էջում գրում է. «Քիչ առաջ խոսեցի ՀՀ Պաշտպանության բանակի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Խաչատուրովի հետ, որի, ինչպես նաեւ մեր զինվորների ջանքերով երեկվանից հետ են մղվում ադրբեջանական սադրիչ գործողությունները ու հայկական դիրքի հրետակոծումը:

Գեներալը նշեց, որ չնայած պահպանվող սահմանային լարվածությանը, մեր ուժերը մարտական են և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային:

Սիրելիներս, շնորհակալություն հայտնենք նաև սահմանամերձ Մովսես գյուղի հոգևոր հովիվ տեր Աբելին, ով գիշերվանից պարբերաբար տեղեկություն էր տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ, կատարելով այն ինստիտուտների ֆունկցիան, ովքեր վստահաբար կիրակնօրյա խումհարի մեջ էին ու դժվար պատկերացնեին, թե ինչ է զգում զինվորի ծնողը, երբ չգիտի ինչ է կատարվում իր որդու հետ։

Gepostet von Միասին am Sonntag, 12. Juli 2020

Մի բան էլ, սիրելի հայրենակիցներ, քանի որ մեր քաջարի ԱԱԾ-ն արտաքին ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն զբաղված է ներքին թշնամիների ու սատանաների տքնաջան փնտրտուքով, զբաղված է մեր անձնական օգտահաշիվներն ու հեռախոսային խոսակցությունները քրքրելով, տեղեկացնեմ, որ երեկվանից ադրբեջանցիները կոտրել են հայկական մի շարք պրոֆիլներ և դրանով սահմանային այս էսկալացիայի հետ կապված սադրիչ և խուճապ առաջացնող ապատեղեկատվություններ են տարածում:

Այդ տեղեկությունները սուտ են և պետք չէ դրանց որևէ կերպ արձագանքել:

Ուժ և կորով մեր զինվորներին ու սպաներին եւ համբերություն զինվորների ծնողներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031