Հակառակորդի քարոզչամեքենան առցանց տիրույթում ակտիվ շրջանառում է լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնցում ադրբեջանական գյուղերի բնակիչներն իբրեւ թե պատրաստվում են հասնել սահման՝ բանակի հետ կռվելու: Մասնավորապես, Աղդամ գյուղում (որից քիչ հեռու մարտեր են ընթանում) բնակիչների կուտակումներ կան (լուսանկարում):



Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ սրանով Ադրբեջանի իշխանությունը ցուցադրում է, թե իբրեւ իր հասարակության աջակցությունն ունի. «Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սա ցույց տալու իր ընդդիմադիրներին, որոնք այս օրերին կոչ են անում հավաքվել Բաքվի Ազատության հրապարակում եւ Ալիեւի հրաժարականը պահանջել: Մեզ էլ են փորձում ցույց տալ, թե իրենց հանրությունն իշխանության կողքին է եւ ամեն ինչ կարող է անել: Իրականում այդպես չէ: Մասնավորապես Աղդամ գյուղի բնակիչները դժգոհ են, բողոքում են, որ շուտով բերքահավաք է, սակայն իրենց զինված ուժերը պատերազմ են սկսել, ինչո՞ւ են սկսել: Այս մասին փաստող կադրեր կան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































