Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը. ամփոփում

Հուլիս 19,2020 19:46

Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ ոչ մեծ տրամաչափի: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը:

Մովսեսի եկեղեցում պսակադրության արարողության է եղել, կյանքը շարունակվում է, և մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով:

Համայնքներում լիարժեք վերադարձել են գյուղատնտեսական աշխատանքներին։

Ուսումնասիրություններ են կատարվել շինարարական-վերականգնողական աշխատանքների վայրերում, աշխատանքներն ընթանում են բուռն կերպով: Գնահատման աշխատանքները նույնպես շարունակվում են, շուտով կունենանք վերջնական գնահատական:

Ուսումնասիրվել են քաղպաշտպանության բոլոր օբյեկտները։

Մինչև սեպտեմբերի 1-ը սահմանապահ բոլոր համայնքների դպրոցներում պետք է պատշաճ պատրաստվածություն լինի ապաստարանների տեսանկյունից, որպեսզի ռազմական իրավիճակների սրման կամ հրետակոծության ժամանակ երեխաների անվտանգությունն ամբողջությամբ ապահովված լինի։
Նախատեսվում են նաև ապաստարանային նոր տարածքների ստեղծում դպրոցներում և դպրոցներին կից:

Կրթական հաստատությունների ապաստարանների հարցը դիտարկվում են նաև որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ։

Այս օրերին հակառակորդը թիրախավորել է նաև կրթական հաստատությունները. մի շարք համայնքներում վնասվել են մանակապրեզներ եւ դպրոցներ։ Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմումներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն տիկին Նազուլեին։

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

‼️Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում…

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Sonntag, 19. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031