«Առավոտ»-ն այսօր հրապարակել էր ՌԴ քաղաքացի, գործարար Օնիկ Կարապետյանի հարցազրույցը, որը պնդել էր, թե Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռուբենը (Ռոբերտ), թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։
Համապատասխան հաղորդում նա ներկայացրել էր նաեւ ՀՀ ոստիկանության Էրեբունի բաժին, թե նախորդ օրը ժամը 23-ին Զավարյան փողոցում վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Միջադեպի պատճառը, ըստ Օնիկ Կարապետյանի ներկայացրածի՝ մորաքրոջ որդուն առնչվող պարտքային պահանջն է: Նրա պնդմամբ՝ վիճաբանությունը վերածվել էր ծեծի, որի հետեւանքով քթի վիրահատության էր ենթարկվել ու հիվանդանոցից գնացել էր տուն։



















































