Հայ դատի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն այսօր Հայաստանի դրոշներով հավաք են կազմակերպել BBC-ի գրասենյակի դիմաց: Հարեւան մայթին հավաքվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներով մարդիկ:
Ոստիկանները կենդանի պատնեշ են կազմել՝ բացառելու համար երկու խմբերի շփումը:

Թուրքական եւ ադրբեջանական դրոշներով մարդիկ՝ «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման խորհրդանիշ նշանը ցուցադրեցին նաեւ: Արդյունքում՝ չհաջողվեց խուսափել բախումներից:
Կարդացեք նաև

https://www.facebook.com/sarukhanyansuren/videos/3033257740063504/?t=5
Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Սուրեն Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից


















































