Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիգի պաշարների խնդիր չկա, իսկ կողակի մանրաձուկն առաջիկայում բաց կթողնվի Սեւանա լիճ». Ջիլավյան

Հուլիս 29,2020 17:44 Share

Սևանա լճում կողակի պաշարների վերականգնման համար  աշխատանքներ են իրականացվում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:

«Կողակի մայրական կազմի հետ կապված ծրագրեր ենք նախատեսել, ընթացքի մեջ են»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով՝ հույս ունեն, որ շուտով Սեւանա լիճ բաց կթողնեն կողակի մանրաձուկ:

Ինչ վերաբերում է սիգին, Վահե Ջիլավյանը վստահեցրեց, որ պաշարների հետ կապված խնդիր չկա. «Այս տարի թույլատրված է 200 տոննա սիգի որս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել