Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ․ Արմեն Աշոտյան

Օգոստոս 01,2020 22:56

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը չէր համաձայնում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտական հաղթանակների շարքին դասվող Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։

Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի երկու տարվա բանակցային ֆիասկոն քողարկելու համար ունակ է իրականությանը չհամապատասխանող քաղաքական հայտարարությունների։ Նորությունն այն էր, որ այդ հայտարարությունները կարող են այնքան մանիպուլյատիվ լինել, որ հարցականի տակ դնեն ԱԳ նախարարի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։

Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փաստացի ստիպել էին Ադրբեջանին ընդունել այդ օրակարգը, ինչի մասին են վկայում համանախագահների բազում հայտարարությունները 2016-ի ապրիլից մինչեւ իշխանազավթում։

Ավելին, թարմացրեք նախարարի հիշողությումը, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպումից հետո հայտարարություն ընդունվեց նախագահների մակարդակով, որում հաստատվում էր Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը կողմնակցությունը: Բայց եթե Վիեննայում ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, ի՞նչ է հաստատել Ադրբեջանի նախագահը Սանկտ Պետերբուրգում։

Այլ հարց է, որ Ադրբեջանը կյանքի չէր կոչում այդ պայմանավորվածությունները, ու անգամ այդ դեպքում հայկական կողմին նվիրելով հսկայական բանակցային առավելություն։

Իսկ թե ինչպե՞ս Փաշինյանի թեթեւ ձեռքով այդ ամենը փոխարինվեց Դուշանբեով, հիշում ենք բոլորս։

Ի դեպ, ԱԳ նախարարը, փորձելով հեգնել Վիեննա-Սանկտ Պետերբուրգ բանակցային բովանդակության վրա, այն համեմատել է «հալվայի» հետ։

Նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ։

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը չէր համաձայնում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտական հաղթանակների…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 1. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31