Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Օժանդակությունը պետք է շարունակական լինի. Արմեն Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են լիբանանահայության կրած մարդկային և նյութական կորուստներին

Օգոստոս 07,2020 13:13

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակը և լիբանանահայ համայնքի հետ կապված խնդիրները քննարկել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են պայթյունի հետևանքներին, մասնավորապես՝ լիբանանահայության կրած մարդկային և նյութական կորուստներին ու վնասներին։

Զրուցակիցները քննարկել են լիբանանահայ համայնքին անհրաժեշտ հրատապ օգնության հարցը, միաժամանակ, նշելով, որ, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և ճգնաժամային բնույթը, օժանդակությունը պետք է շարունակական լինի։ Հանրապետության նախագահը և ՀԲԸՄ նախագահը կարևորել են համակարգված օգնության ծրագրերի իրականացումն ինչպես պետության, այնպես էլ ազգային և եկեղեցական կառույցների կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31