Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ձեր նյութական օժանդակությունը փոխանցել Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության կողմից բացված Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվին. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Օգոստոս 07,2020 17:27

Օրեր առաջ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը Լիբանանին և լիբանանահայությանը պատճառել է մարդկային, բարոյական ու նյութական հսկայական վնասներ:

Մինչ այս աղետն էլ Լիբանանը գտնվում էր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ: Աղետն ավելի խորացրեց այն:

Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին և մեր նյութական ու բարոյական օժանդակությամբ օգնենք մեր քույրերին և եղբայրներին՝ հաղթահարելու այս ճգնաժամը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, զորակցում լիբանանահայությանը և կարևորում է օժանդակության ցուցաբերումը միասնական, համահայկական ներգրավվածությամբ:

Կոչ ենք անում Ձեր նյութական օժանդակությունը փոխանցել Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության կողմից բացված Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվին՝

ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA,

Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73,

Account: M-502039,

IBAN: CH61 08755 0502 0390 0300,

SWIFT Code: PICTCHGG:

կամ մասնակցել «Համահայկական հիմնադրամի» կողմից կազմակերպված հանգանակությանը՝ հիմնադրամի կայքէջի միջոցով:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն նախաձեռնում է օժանդակության այլ ծրագրեր, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք հանրությանը:

Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31