Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ սիրիահայերը նշել են՝ ամենացավոտը կեցության խնդիրն է

Օգոստոս 22,2020 18:05

Օգոստոսի 21-ին «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը հյուրընկալեց մի խումբ սիրիահայերի։
Ողջունելով հյուրերին և ընդգծելով, որ «Հայրենիք»-ի համար կարևոր է յուրաքանչյուր հայի ապահովությունն ու բարեկեցությունը հատկապես հայրենիքում՝ Արա Սահակյանը ներկայացրեց քաղաքական ուժի հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, որոնց առանցքում ազգային մշակույթն է, լեզուն, եկեղեցին և ընտանիքը։

«Մենք այժմ ականատեսն ենք անհանգստացնող երևույթների․ մեզ մտահոգում են եկեղեցու, հայոց լեզվի, հայոց պատմության և հայ ընտանիքի նկատմամբ այսօրվա կառավարության մոտեցումները»,-նշեց Ա․ Սահակյանը։
Կիսելով «Հայրենիք»-ի արժեքները և համաձայնելով, որ դրանք պետք է պաշտպանել ցանկացած ոտնձգությունից՝ հյուրերը ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջնային խնդիրները։

Բոլորը միաբերան նշեցին, որ ամենացավոտը կեցության խնդիրն է․ Սիրիայից հայրենիք տեղափոխված հայերի գերակշիռ մասը, ըստ նրանց, վարձով է բնակվում։ «Պատերազմի ժամանակ 20-25 000 սիրիահայ եկավ հայրենիք, բայց Հայաստանի իշխանություններն ինչպես հարկն է ուշադրություն չդարձրեցին, և կեսից ավելին հետ դարձավ Սիրիա կամ մեկ ուրիշ երկիր մեկնեց։ Եթե իշխանությունը մի քիչ կարևորություն տա սիրիահայերին, մարդիկ չեն գնա այստեղից»,-ասաց Պետրոս Բերբերյանը։

Վարդան Թոքաթլյանը պատմեց, որ հատկապես համավարակի ընթացքում շատ սիրիահայեր մնացին առանց տանիքի։
«Շատերին տներից հանեցին վարձավճարի պատճառով։ Շատերի հոսանքն ու գազը կտրեցին այս օրերին։ Իսկ Սիրիայում պատահում էր, որ ամիսներով վարձ չէինք տալիս, բայց մեր հոսանքն ու գազը չէին կտրում, իսկ այստեղ մի ժամ հետո կտրում են»,-ասաց Թոքաթլյանը։
Ռազմիկ Տեր-Դավիդյանը կիսաթանկարժեք քարեր է մշակում ու վաճառում։ Համավարակի ընթացքում եկամուտը կտրուկ նվազել է։ «Ես այդ քարերը պիտի Հայաստանից դուրս ուղարկեմ, բայց չեմ կարողանում․ պաշտոնյաները ֆուտբոլի գնդակի նման տեղետեղ են ուղարկում՝ այս փաստաթուղթը բերելու, այն փաստաթուղթը բերելու, հետո էլ ասում՝ արդեն ուշացար»,-պատմեց վարպետ Ռազմիկը՝ ավելացնելով, որ եթե այսպես շարունակվի, սահմանը բացվելուն պես կհեռանա Հայաստանից։

Ավետիս Սարգսյանն էլ իր հերթին ասաց, որ կառավարությունից բնակարան չի ակնկալում։ «Չեմ ասում՝ անվճար տան։ Թող գոնե բանկով տուն ձեռք բերելու հնարավորություն ստեղծեն։ Կամ թեկուզ հող տան, որի վրա մենք տուն կկառուցենք»,-ասաց նա։
Հյուրերը նաև պատմեցին, որ սիրիահայերին տրամադրվող հումանիտար օգնությունը համաչափ չի բաշխվում, ինչն ընդհանուր դժգոհություն է հարուցում։

«Հայրենիք»-ի խորհրդի անդամ Արա Սահակյանը, լսելով սիրիահայ հայրենակիցների խնդիրները, պատրաստակամություն հայտնեց կուսակցության հնարավորությունների սահմանում օժանդակել թե՛ խնդիրների բարձրաձայնմանը և թե՛ լուծմանը։
Հանդիպման մասնակիցները եկան ընդհանուր եզրակացության, որ հաջողության կհասնեն, եթե կառավարության առջև հանդես գան որպես կազմակերպված, միասնական ուժ։

«Հայրենիք»-ի ներկայացուցիչների և սիրիահայերի հանդիպումները շարունակական կլինեն։

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք»-ը սիրիահայերի կողքին է․ կուսակցության գրասենյակում հյուրընկալվեցին մի խումբ սիրիահայ արհեստավորներՕգոստոսի…

Gepostet von «Հայրենիք» Կուսակցություն am Samstag, 22. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31