Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք այս քարոզարշավը վերածել են լափարշավի՝ ուտում են ինչ պատահի, որտեղ պատահի, բայց իրականում ուտում են մեր լավագույն զավակների կյանքը, մեր հայրենիքը»

Մայիս 18,2026 19:25 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է անցկացնում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում։

«Դեռևս 2020 թվականի Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ Երևանի փողոցներով, շրջում էր հայրենիքի գողերի մի փոքրիկ խմբակ։ Նրանք այն ժամանակ այս քարոզչական բուկլետն էին բաժանում մեր ժողովրդին։ Այս քարոզչական բուկլետի վրա գրված է՝ ՀՀ քաղաքացու անձնագիր և պատկերված է Հայաստանի քարտեզը, այն քարտեզը, որը 2020 թվականին գտնվում էր իրենց տնօրինության տակ։ Հիմա 2026-ին այդ փոքրիկ խմբակը նորից շրջում է Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի փողոցներում և բաժանում է մեկ այլ քարտեզ՝ սրա գրեթե կեսը։ Եվ մենք իրավունք ունե՞նք հարցնելու նրանց՝ ո՞ւր է մեր հայրենիքը, սա՞ էիք խոստանում մեզ դուք 2020 թվականին։ Եվ եթե դուք ընդամենը 6 տարում կիսել եք այս հայրենիքը, ընդամենը վաստակել եք ձեզ համար արժանի մի բնորոշում՝ հայրենիքի գողեր»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյանը նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանը ներկայացնում է բազմաթիվ ծրագրեր։ «Իսկ դուք նկատե՞լ եք, որ այս փոքրիկ խմբակը ծրագրեր չունի, ուշադրություն դարձրեք նրանց քարոզարշավին, նրանք ոչ մի ծրագիր չեն ներկայացնում մեր ժողովրդին, ոչ մի խոստում չեն տալիս, որովհետև գիտեն՝ իրենք ունակ չեն ժողովրդին տված խոստումները կատարելու, որովհետև 2021 թվականի իրենց խոստումներից ոչ մեկը չեն կատարել։ Դրա համար նրանք այս քարոզարշավը վերածել են լափարշավի՝ ուտում են ինչ պատահի, որտեղ պատահի, ուտում են ոտքի վրա, ուտում են նստած, ուտում են ընթացքից, ուտում են տաղավարներում։ Բայց այն, ինչ նրանք ուտում են, ինչ մենք տեսնում ենք, դա խաբկանք է, իրականում նրանք ուտում են մեր ժողովրդի լավագույն զավակների կյանքը, իրականում նրանք ուտում են մեր ժողովրդի երազանքները, նրանք ուտում են մեր երեխաների ապագան, իրականում նրանք ուտում են մեր հայրենիքը։ Եվ մենք այսուհետ նրանց ասում ենք՝ ոչ»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031